fbpx
Աշխարհ

ԵԽ գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Մոլդովայի նոր կառավարությանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Մոլդովայի նոր կառավարությանը խորհրդարանի լուծարման անօրինականության մասին, բայց խնդրել է Վենետիկի հանձնաժողովին անհապաղ գնահատական հայտնել Մոլդովայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Европейская правда-ն:

Սա Եվրոպայի խորհրդի արդեն երկրորդ հայտարարությունն է Մոլդովայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Մոլդովայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել և կոչ արել դեմոկրատական կերպով ընտրված խորհրդարանին ու լեգիտիմ կառավարությանը աշխատել միմյանց հետ մեծ պատասխանատվությամբ:

Կոնկրետ ում է Մոլդովայում «լեգիտիմ կառավարություն» համարում ԵԽ գլխավոր քարտուղարը, չի հստակեցրել:

«ՍԴ վերջին որոշումը դժվար է հասկանալ, որը Սահմանադրության ու միջազգային իրավունքի համատեքստում հիմնավորված չէ»,- ասել է Յագլանդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ