ՀՀ կառավարությունն այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող 300-հազարական դրամի աջակցությունը:
Ծրագիրը, որի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերին, կշարունակվի նաև հունվար ամսին՝ աջակցելով զոհված զինծառայողների 22 ընտանիքներին։
Ըստ կառավարության որոշման՝ աջակցության տրամադրման համար 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում նախատեսված է հատկացնել 6.600.000 ՀՀ դրամ: Ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային միջոցների վերաբաշխումների հաշվին։
