Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Եվրամիության (ԵՄ) անդամ-երկրներին կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Միջերկրականում իր վարքագծի համար:
Եվրախորհրդարանի պատմագավորները կոչ են արել ԵՄ-ին միասնական դիրքորոշում որդեգրել Թուրքիա անօրինական գործողությունների հանդեպ:
Շեշտվել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները «կարմիր գծի են հասել» Անկարայի՝ Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում գործողությունների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին աջակցություն» ցուցաբերելու պատճառով: