Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: