Ստրասբուրգում սեպտեմբերի 27-30-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարվա աշնանային՝ եզրափակիչ նստաշրջանը:
Նշվում է, որ նստաշրջանի առաջին օրը պատգամավորները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է բանաձևի մի նախագիծ, որի նպատակն է օժանդակել վերացնելու հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները և առաջ մղել խաղաղության և հաշտեցման գործընթացը։
- Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան
- 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել
Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ աշնանային նստաշրջանի օրակարգում են հիմնականում կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները:
