Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Բելգիայի ազգային պատվիրակության ղեկավար Հենդրիկ Դամսը: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Որոշումն ընդունվել է հունվարի 27-ին կայացած նիստի ընթացքում:
«Ցանկանում եմ ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել ձեզ վստահության համար»,-հայտարարել է Դամսը ընդունված որոշումից հետո:
Նա նաև հույս է հայտնել, որ իր նախագահության շրջանում կկարողանա այցելել խորհրդի անդամ բոլոր երկրներ: Դամսը ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: