ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու գործընթաց է սկսել

Ամենադիտվածներ

ԵԽԽՎ-ն Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական ռեժիմ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու գործընթաց է սկսել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ է քվեարկել սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեի առաջարկությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Շվաբեն իր առաջարկությունը պատճառաբանել է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, որը «հակասում է Եվրոպայի խորհրդի սկզբունքներին»։

Գերմանացի պատգամավորը նաև նշել է, որ ադրբեջանցի պատվիրակների լիազորությունները պետք է սահմանափակվեն, քանի որ Բաքուն 2023 թվականին չի թույլատրել ԵԽԽՎ զեկուցողներին այցելել Լաչինի միջանցք։

«Հարցը փոխանցվել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողով, որը վերջնական որոշում կայացնելու համար 24 ժամ ունի», – տեղեկացնում է «Թուրան»-ը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();