fbpx
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում կողմնակի միջոցառում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ.

«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում (side event) է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ։ Ներկա են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովան, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև Իլգար Մամեդովը։

Բոլոր իրավապաշտպանները կոչ են անում պատգամավորներին չխաբվել Ալիևի ռեֆորմների իմիտացիային և ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների խախտման դեպքերն Ադրբեջանում։ Դահլիճը բազմամարդ է», – գրված է հայտարարության մեջ:

https://www.facebook.com/haytatev/posts/2325555327495998

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ