Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում հինգշաբթի օրը՝ ապրիլի 11-ին, բացվելու է «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:
Ցուցահանդեսի բացումը կանեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն:
Ցուցադրված են մոտ 4 տասնյակ լուսանկարներ՝ գերազանցապես հայ լուսանկարիչների գործեր։
Լուսանկարները՝ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:
Աղբյուրը՝ shantnews.am