Շարունակվում է Lindores Abbey Rapid Challenge արագ շախմատի առցանց մրցաշարը։
Եզրափակչի 2 մասնակիցներն արդեն հայտնի են։
Առաջին մասնակիցը ռուս Դանիիլ Դուբովն էր, ով կիսաեզրափակչում կարողացավ հաղթել չինացի Դին Լիրենին։
Մյուս կիսաեզրափակչում, որտեղ մրցում էին Հիկարու Նակամուրան ու Մագնուս Կարլսենը, դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ խաղ։ Այստեղ արդեն ուժեղ գտնվեց Նակամուրան։
Այպիսով՝ մրցաշարի հաղթողին կորոշվի Դուբով – Նակամուրա մրցապայքարում։
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը, ով 1/4-րդ եզրափակչում պարտվեց հենց Նակամուրային։