Աշխարհ
05:00 20/03/2020

Facebook-ը հեռավար աշխատանք կատարող աշխատակիցներին լրացուցիչ 1000-ական դոլար կվճարի

Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ լրացուցիչ հազար դոլար կփոխանցի  Facebook-ի այն  աշխատակիցներին, ովքեր ստիպված են հեռավար աշխատել տնից կորոնավիրուսի պատճառով։

Ստացվում է, որ ընկերության առնվազն 45 հազար աշխատակիցները պետք է ստանան լրացուցիչ հազար դոլար:

Հիշեցնենք, որ ընկերությունն իր բոլոր աշխատակիցներին առաջարկել է աշխատել տնից։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝  CNBC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ