Facebook-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իրենք շատ լավ են ավարտել 2020 թվականը։
Բանն այն է, որ 2020-ի վերջին եռամսյակում սոցցանցի շահույթը կազմել է 11,8 միլիարդ դոլար, որը շուրջ 53 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այսպիսի ցուցանիշի գրանցվել է, քանի որ համաճարակի պատճառով մարդկանց մեծ մասն ավելի շատ ժամանակ է անցկացրել Facebook-ում։
Ցուկերբերգը նաև հայտնել է, որ իր հիմնական սոցցանցը (Facebook-ի մասին է խոսքը) դեկտեմբերի վերջին ունեցել է 2,8 միլիարդ օգտատեր։

