Facebook-ը օգտատերերի տեղաշարժման տվյալները կհավաքագրի vesti.ru

Ամենադիտվածներ

952975

Facebook սոցիալական ցանցը այսուհետ ԱՄՆ-ի  տարածքում գտնվող օգտատերերի տեղաշարժման մասին տվյալներ կհավաքի։ Ընկերությունը հայտնում է, որ սա արվում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում։

Հավաքած տվյալները փոխանցվելու են դաշնային և տեղական իշխանություններին: Ամբողջ տեղեկատվությունը և տվայլները անանուն են լինելու։

Տվյալները հետագայում օգտագործվելու են վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև վարակի տարածման դեմ պայքարի մեթոդների մշակման համար:

Facebook ընկերության  ղեկավարության կարծիքով  այդպիսի տեղեկությունները հնարավորություն կտան իշխանություններին ավելի հեշտ հետևելու բնակչության կողմից սոցիալական հեռավորության պահպանման պահանջների կատարմանը և պարզելու, թե խնդրին ինչքան լուրջ են մոտենում:

Նշենք, որ  Facebook-ը միակ տեխնոլոգիական ընկերությունը չէ, որն իր գործիքակազմով միացել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս պահին  Google-ը դեռ մշակում է անալոգիական ծրագիր, որով հնարավոր կլինի պարզել, թե մարդիկ ինչպես են աշխատում և արդյոք պահպանում են սոցիալակն հեռավարության անհրաժեշտ կանոնները: Microsoft-ն էլ մշակում է chat-bots-եր և հանրային առողջության այլ գործիքներ, ներառյալ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները:

Աղբյուրը՝ vesti.ru․

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();