Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսի ճգնաժամը սկսում է մեղմանալ Interfax.ru

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 3039 դեպք։

Մեկ օրում բժիշկները արձանագրել են 604 մահ: Ըստ տվյալների՝ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերն ավելացել են ընդամենը 2.3%-ով, իսկ մահացությունների թիվը՝ 3.6%-ով:

Քաղաքացիական պաշտպանության վարչությունը շեշտում է, որ սա լավ նորություն է, քանի որ ավելի քիչ ծանր հիվանդներ կան, և դա նվազեցնում է բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Այս տվայլները վկայում են, որ ճգնաժամը սկսում է մեղմանալ։

Մինչ օրս Իտալիայում հաստատված դեպքերը հասել են մինչև 135 հազար դեպքի։  Ապաքինվել է ավելի քան 24 հազար պացիենտ։ Գրանցվել է ավելի քան 17 հազար մահ։

Աղբյուրը՝ interfax.ru.

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ