fbpx
ՏՏ

08:30 5/9/2019

Facebook-ում հնարավոր կլինի արգելել սեփական դեմքի ճանաչումը լուսանկարների վրա

Facebook-ը շուտով նոր ֆունկցիա կգործարկի, որը հնարավորություն կտա բոլոր օգտատերերին արգելել իրենց դեմքերի ճանաչումը լուսանկարների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նշված է սոցկցանցի պաշտոնական բլոգում տեղադրված հայտարարության մեջ:

Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ ֆունկցիան սկզբում անջատված կլինի  օգտատերերի համար: Հետագայում այն հնարավոր կլինի միացնել ցանկացած պահի: Սոցցանցը ընդգծել է, որ որոշ հաշիվների համար տվյալ ֆունկցիան հասանելի է 2017թ.-ից: Երեքշաբթի օրվանից այն հասանելի կլինի բոլորի համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր օգտատերերի համար հասանելի կլինեն դեմքերի ճանաչման հետ կապված նաև այլ կարգավորումներ, որոնց մեջ է նաև այն ֆունկցիան, երբ օգտատիրոջը ծանուցում են, որ նա պատկերված է ինչ-որ լուսանկարի վրա, սակայն դրա վրա այլ օգտատեր է պատկերված:

Ընկերությանն ավելի վաղ բազմիցս քննադատել են օգտատերերի տվյալները հավաքելու և պահելու համար: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բազմիցս խոսք է տվել, որ իրենք ավելի զգույշ կվարվեն անձնական տեղեկությունների հետ:

Վերեվ