Աշխարհ
08:00 18/01/2020

Facebook-ը միայն փող վաստակելու նպատակ ունի․ Նենսի Փելոսի

Facebook բիզնես-մոդելը միայն փող վաստակելու նպատակ ունի։ Այս մասին, ինչպես փոխանցում է Fox News-ը, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ քննադատելով սոցիալական ցանցն այն պատճառով, որ այն մոլորության մեջ է գցում օգտատերերին

«Նրանց չի հետաքրքրում ազդեցությունը երեխաների վրա, նրանք չեն մտածում ճշմարտության մասին, նրանք չեն մտածում այն մասին, թե որտեղից է այդ ամենը գալիս, և նրանք հայտարարել են, որ եթե անգամ գիտեն, որ դա ճիշտ չէ, միևնույն է, հրապարակում են դա»,- ասել է Փելոսին։

Նա նաև կարծիք է հայտնել, որ նրանք վիրավորում են հիանալի հնարավորությունը, որը նրանց ընձեռում են տեխնոլոգիաները։

«Այն, ինչ նրանք ուզում են, հարկերի իջեցումն է, և ոչ մի հակամենաշնորհային միջոց իրենց դեմ։ Եվ նրանք աջակցում են այս աշխատակազմին, որովհետև մինչև հիմա ստացել են այն, ինչ ցանկացել են։ Ես կարծում եմ, որ նրանք հստակ հասկանալ են տվել, որ մտադիր են դառնալ այն բանի համամասնակիցը, որպեսզի մոլորության մեջ գցեն ամերիկացի ժողովրդին։ Դա շատ անպատասխանատու է։ Ես կարծում եմ, որ նրանց վարքագիծը խայտառակ է»,-նշել է Փելոսին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ