Օրեր առաջ արգելափակվել էին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի Facebook-ի ու այլ սոցցանցերի էջերը։
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Թրամփի էջերը կվերականգնվեն, երբ վերջինս արդեն նախագահի պաշտոնում չի լինի։
Բայց այսօրվա դիտարկումները ցույց են տալիս, որ Թրամփի Facebook-յան էջերը գործում են, չնայած նրան, որ Ջո բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին։
Կարծես, վերականգնվել է նաև Թրամփի Instagram-ի էջը, բայց Twitter-ինը մնում է արգելափակված։

