Facebook-ը ցանկանում է Լոնդոնում WhatsApp բջջային վճարային ծառայության զարգացման կենտրոն բացել

Facebook-ը ցանկանում է WhatsApp բջջային վճարային ծառայության զարգացման կենտրոն բացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդունում: Սոցցանցի մամլո ծառայությունը բացատրել է, որ Facebook-ն ընտրել է Մեծ Բրիտանիան, քանի որ Messenger-ն այստեղ ավելի լայն տարածում ունի, քան ԱՄՆ-ում:

Ստեղծվող կենտրոնը պետք է զարգացնի ոչ միայն WhatsApp վճարային ծառայությունը, այլև օգտատերերի անվտանգության և սպամների հայտնաբերման համար պատասխանատու արտադրանքները:

Մարկ Ցուկերբերգը անցյալ շաբաթ հայտարարել է, որ արդեն 2019 թվականից ծառայությունը կաշխատի միաժամանակ մի քանի երկրներում: Նա հավելել է, որ ծառայությունը փորձարկվելուց հետո առաջինը կգործի Հնդկաստանում:

Ամենաթարմ