fbpx
ՏՏ

Facebook-ը խոստովանել է, որ օգտատերերի գաղտնաբառերը պաշտպանված չեն եղել

Facebook սոցցանցի տնօրինությունը խոստովանել է, որ օգտատերերի էջերի գաղտնաբառերի մի մասը պահպանվել է անպաշտպան վիճակում` հասանելի լինելով ընկերության աշխատակիցներին: Դրա մասին ասվում է մարտի 21-ին Facebook-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ խնդիրը կարող էր առնչվել ինչպես Facebook-ի հարյուր միլիոնավոր, անպես էլ Facebook-ին պատկանող Instagram ծառայության տասնյակ հազարավոր օգտատերերին: Դրա հետ մեկտեղ ընկերությունները հավաստիացնում են, որ գաղտնաբառերը տեսանելի չեն Facebook-ի սահմաններից դուրս որևէ մեկին՝ պնդելով, որ չեն հայտնաբերել օգտատերերի էջերի ապօրինի ներխուժման որևէ ապացույց։

Հայտարարվել է, որ տվյալ պահին նշված խնդիրն առկա չէ, և ընկերությունն իր կողմից կտեղեկացնի բոլոր օգտատերերին առ այն, որ գաղտնաբառերը պահպանվում էին ոչ հարիր ձևով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ