Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության 16-րդ տուրում «Սեարան» հուրընկալել էր «Ֆլամենգո»-ին։ Խաղն ավարտվել է 0:3 հաշվով:
Հանդիպման գլխավոր զարդը դարձել է Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Ջորջիան Դե Արասկաետայի գոլը։ Ֆուտբոլիստը մկրատաձև հարվածով տուգանային հրապարակի գծից ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել:
Այս խաղից հետո «Ֆլամենգոն» վաստակեց 33 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: