«Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Անսու Ֆատիի հետ։ Այս տեղեկատվությունը հաստատել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Դինամոյի» դեմ խաղին նախորդած ասուլիսի ընթացքում:
«Ինձ ասել են, որ «Բարսելոնան» մոտ է Ֆատիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն, ու դա մեծ նորություն է ակումբի համար, քանի որ խոսքը վերաբերում է մի տղայի, որի շուրջ կարող է կառուցվել ակումբի ապագան»,- ասել է Ռոնալդ Կումանը: