Կոնջորյանը հանդիպել է ՄԹ դեսպանի հետ․ կարևորել է հայ գերիների անհապաղ վերադարձ

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
hayk

Ամենադիտվածներ

Հոկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:

«Հայկ Կոնջորյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը, դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Խմբակցության ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցին:

Նշվել է, որ Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար:

Կարևորվել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը: Հայկ Կոնջորյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում, ինչի ամենավառ ապացույցը 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին:

Ջոն Պատրիկ Գալագերը, իր հերթին, կարևորել է երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցը, ինչպես նաև շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման կարևորությունը:

Դեսպանը հայտնել է Միացյալ Թագավորությունների պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ