fbpx
Սպորտ

Ֆատին հնարավոր է վերադառնա Լա լիգա

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ «Բարսելոնան» 21-ամյա ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանում ցանկանում է նորից վարձավճարով տրամադրել այլ ակումբի։

«Սևիլիան» ցանկանում է պայմանագիր կնքել Ֆատիի հետ. ակումբները ներկայումս բանակցություններ են վարում գործարքի շուրջ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Անսուն անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է ընդամենը երկու գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ