Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ինդիան-Ուելսի մրցաշարի երրորդ շրջան:
Մրցաշարի երկրորդ փուլում Ֆեդերերը 1 ժամ 17 րոպե ձգված մրցախաղի երկու սեթում` 6:1, 7:5 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Պետեր Գյովչիկին:
Ինդիան-Ուելսի մրցաշարը դասվում է «Masters 100» մրցաշարերի շարքին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար:
Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն է, իսկ կանանցը` ճապոնուհի Նաոմի Օսական: