Լոնդոնում ընթանում է Ուիմբլդոնի մրցաշարը։
Մրցման 2-րդ շրջանում իր Ռոջեր Ֆեդերերն իր ուժերը չափեց Ջեյ Քլարքի հետ։ Ֆեդերերը խնդիր ունեցավ միայն 2-րդ սեթում, սակայն այդտեղ թայ-բրեյքի միջոցով նույնպես կարողացավ հաղթել։ Առաջին և երրորդ սեթերում շվեյցարացի թենիսիստը հեշտությամբ հաղթեց (6-1 և 6-2):
Տարած հաղթանակի շնորհիվ Ֆեդերերը 17-րդ անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի 3-րդ շրջան, որը ռեկորդային ցուցանիշ է։
Նրա հաջորդ մրցակիցը Լուկաս Պուիլ – Գրեգոր Բարերե զույգի հաղթողն է։