fbpx
Աշխարհ

Տասնյակ հազարավոր մարդիկ Լոնդոնում մասնակցել են պաղեստինամետ զանգվածային երթին

Շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Լոնդոնի կենտրոնով՝ կրկնելով առաջին ազգային ցույցի ժամանակ հնչած, Գազայում հրադադարի կոչերը, գրում է The Guardian-ը։

Երթը մեկնարկել է Հայդ-պարկի անկյունից և ավարտվել Նայն Էլմսում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ։ Երթի սկզբում ամբոխը հավաքվել էր թմբկահարների շուրջը, որոնց գործիքները զարդարված էին Պաղեստինի դրոշներով, թմբկահարումները ուղեկցում էին երգերին, որոնք կոչ էին անում վերջ տալ իսրայելական ներխուժմանը:

Ցույցը կազմակերպած «Պաղեստինի հետ համերաշխության կազմակերպությունը» իր X միկրոբլոգում հայտնել է, որ երթին մասնակցել է մոտ 400 հազար մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ