fbpx
Սպորտ

Ֆեդերերը պարտվեց Australian Open-ում

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջանում պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։

3 ժամ 50 րոպե տևած խաղում 20-ամյա Ցիցիպասն առավելության հասավ 7/6(11), 6/7(3), 5/7, 6/7(5) հաշվով։ Հանդիպման ընթացքում Australian Open-ի վեցակի չեմպիոն Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 12 էյս։ 37-ամյա թենիսիստը սեփական մատուցումների ժամանակ չսխալվեց, իսկ Ցիցիպասն իրացրեց 1 բրեյք, թույլ տվեց 1 կրկնակի սխալ։

Նախկինում թենիսիստները հանդիպել էին մեկ անգամ, և հաղթանակ էր տոնել Australian Open-ի գործող չեմպիոն Ֆեդերերը։

Հավելենք, որ կիսաեզրափակչի ուղեգրի համար Ստեֆանոս Ցիցիպասը պայքարելու է Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ, ով պայքարից դուրս է թողել նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից խորվաթ Մարին Չիլիչին։

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ