20 անգամ Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթած շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե կարիերայի որ խաղը կցանականար նորից խաղալ։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։
Ֆեդերերը հիշել է 10 տարվա վաղեմություն ունեցող US Open-ի եզրափակիչը, որտեղ նա 5 սեթերի արդյունքում պարտվեց արգենտինացի Խուան Դել Պոտրոյին։ Այդ խաղում նա 2 անգամ պարտվեց թայ-բրեյքում և որոշիչ 5-րդ սեթում տանուլ տալով՝ զիջեց մրցախաղը (հաշիվը՝ 6:3, 6:7 (5:7), 6:4, 6:7 (4:7), 2:6)։
Հիշեցնենք, որ անցած Ուիմբլդոնում նա հասավ մինչև եզրափակիչ, որտեղ պարտվեց սերբ Նովակ Ջոկովիչին։
