fbpx
Սպորտ

Ֆեդերերը Վավրիկայի որոշման արդյունքում դուրս եկավ 1/2 եզրափակիչ. ATP-500 մրցաշար

Բազելում ընթացող ATP-500 մրցաշարում 7-րդ համարով հանդես եկող շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան, , մեջքի վնասվածքի պատճառով որոշել է դուրս գալ մրցաշարից: Այս մասին հայտնում է AFP-ն: Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Վավրիկան երկրորդ շրջանի խաղում 6:3, 3:6, 7:5 հաշվով հաղթել էր ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին:

Վավրինկան 1/4 եզրփակչում պետք է մրցեր իր հայրենակից Ռոջեր Ֆեդերերի հետ, որն այս մրցաշարում 1-ին համարն է: Այժմ Աշխարհի 3-րդ ռակետը եզրափակչի ուղեգրի համար կմրցի Ստեֆանոս Ցիցիպաս – Ֆիլիպ Կրաինովիչ զույգի հաղթողի հետ:

Բազելի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն եվրոյից ավելի: Ֆեդերերը մրցաշարի գործող հաղթողն է: Նախորդ եզրափակչում նա հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Մարիուշա Կոպիլին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ