fbpx
Սպորտ

Ֆերան Տորեսը կարող է հեռանալ Բարսելոնայից

Հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆերան Տորեսը կարող է հեռանալ «Բարսելոնայից» արդեն հաջորդ ամիս:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ֆերանը դժգոհ է կատալոնական ակումբում իր դիրքից։

Աղբյուրը պնդում է, որ խաղացողին չի բավարարում թիմում իր դերը։ Սակայն նա հասկանում է, որ իրավիճակը դժվար թե փոխվի՝ կապված այն բանի հետ, որ թիմին շուտով կմիանա բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն։

Նշվում է նաև, որ վերջին շրջանում խաղացողի գործակալի և «Բարսայի» ղեկավարության հարաբերությունները նախկինի պես լավ չեն:

Տորեսն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ