fbpx
Աշխարհ

Ֆիցոն սկսել է խոսել. Սլովակիայի ընտրյալ նախագահ

Նախօրեին Բանսկա Բիստրիցա քաղաքում մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սկսել է խոսել, սակայն առայժմ կարողանում է ընդամենը մի քանի բառ արտաբերել։ Այս մասին այսօր հայտարարել է Սլովակիայի ընտրյալ նախագահ Պետեր Պելեգրինին՝ նշելով, որ Ֆիցոն վերջին 24 ժամերին կատարված երկու ծանր վիրահատություններից հետո արագորեն ուժասպառ է լինում։

Պելեգրինին նաև նշել է, որ մի քանի օրից Ֆիցոն ի վիճակի կլինի իր պաշտոնից բխող որոշումներ կայացնել։ Մինչ այդ Սլովակիայի կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի երկրի առաջին փոխվարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ