FIDE-ն հրապարակել է հուլիս ամսվա համար միջազգային վարկանիշները։
Այն էական փոփոխություններ չի կրել։ Վարկանիշները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում։
Նշենք, որ աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2863 գործակցով։ 2-րդ տեղում ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան է՝ 2835 գործակցով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դինգ Լիրենը՝ 2791 գործակցով։
Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մնում է լավագույն տասնյակում ու այս պահի դրությամբ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ 2773 գործակցով։