Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, FIFA-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին։
Քվեարկությունից հետո FIFA-ն ներկայացրել է, թե ում են տվել իրենց ձայները տվել Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն։
Մեսսին առաջին տեղում նշել է Նեյմարին, երկրորդում՝ Կիլիան Մբապեին, իսկ երրորդում՝ Լևանդովսկուն։
Ռոնալդուն առաջին տեղում նշել է Լևանդովսկուն, երկրորդում՝ Մեսսին, իսկ երրորդում՝ Մբապեին։
Նշենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր Մեսսին։