ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի նիստում կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն հավանություն չի տալիս եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը: Այս մասին
«ՖԻՖԱ-ն կտրականապես չի ընդունում Սուպերլիգայի ստեղծումը, մրցաշար, որը փակ խանութ է և հեռանում է գործող հաստատություններից։ Կարճաժամկետ ֆինանսական շահույթի համար շատ բան անտեսվում է: Մարդիկ պետք է ուշադիր լինեն, մտածեն ամեն ինչի մասին: Նրանք պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց որոշումների համար:
Եթե ոմանք ընտրում են իրենց ուղին, ապա նրանք պետք է համակերպվեն իրենց ընտրության հետևանքների հետ: Նրանք պատասխանատու են իրենց ընտրության համար: Մասնավորապես, սա նշանակում է, որ կա՛մ դուք մասնակցում եք, կա՛մ չեք մասնակցում: Դուք չեք կարող կիսով չափ լինել ներսում և մյուս կեսով՝ դրսում », -ասել է ՖԻՖԱ-ի ղեկավարը:
Այս մասին տեեկանում ենք ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։