fbpx
Սպորտ

ՖԻՖԱ-ն հայտարարել է 2022 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին

Փետրվարի 27-ին Փարիզում կայացել է ՖԻՖԱ-ի վարկածով «The Best FIFA Football Awards 2022» կոչվող մրցաշրջանի ավարտի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը, գրում է sport.ua-ն։

Գավաթի հաղթող և 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացող Լիոնել Մեսսին (Արգենտինա, ՊՍԺ) ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2022 թվականի լավագույն խաղացող։

ՊՍԺ-ի հարձակվողը տարվա լավագույն խաղացողի մրցանակը ստացել է Ջանի Ինֆանտինոյի ձեռքից։ Շորթ ցուցակում են հայտնվել նաև ֆրանսիացի հարձակվողներ Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալից» և Կիլիան Մբապեն՝ ՊՍԺ-ից։

ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին Մեսին արժանացել էր նաեւ 2009 եւ 2019 թվականներին։ Մեսին նաեւ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է։

ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունն ընթացել է Փարիզում։

Կանանց համար նմանատիպ մրցանակ է ստացել Ալեքսիա Պուտելլասը (Իսպանիա, Բարսելոնա)

2022 ՖԻՖԱ-ի մրցանակների հաղթողներ.

Լավագույն խաղացող (տղամարդ) – Լիոնել Մեսսի (Արգենտինա, ՊՍԺ)

Լավագույն խաղացող (կանայք) – Ալեքսիա Պուտելաս (Իսպանիա, Բարսելոնա)

Լավագույն դարպասապահ (տղամարդ) – Էմիլիանո Մարտինես (Արգենտինա, Ասթոն Վիլա)

Լավագույն դարպասապահ (կանայք) – Մերի Էրփս (Անգլիա, Մանչեսթեր Յունայթեդ)

Լավագույն մարզիչ (տղամարդկանց ֆուտբոլ) – Լիոնել Սկալոնի (Արգենտինա, Արգենտինայի հավաքական)

Լավագույն մարզիչ (կանանց ֆուտբոլ) – Սարինա Ուիգման (Հոլանդիա, Անգլիա)

Պուշկաշի մրցանակ լավագույն գոլի համար – Մարչին Օլեքսի (Լեհաստան, Վարտա Պոզնան)

Արդար խաղի մրցանակ – Լուկա Լոչոշվիլի (Վրաստան, Կրեմոնեզ)

Երկրպագուների մրցանակը Արգենտինայի հավաքականի երկրպագուներին է փոխանցվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ