fbpx
Մշակույթ

Ֆիլմասեր զբոսաշրջիկների շնորհիվ Շոտլանդիայի ամրոցների այցելուների թիվը զգալիորեն աճել է

Համաձայն նոր թվերի, ֆիլմասեր զբոսաշրջիկների շնորհիվ Շոտլանդիայի ամրոցների այցելուների թիվը շատացել է:

Շոտլանդիայի պատմական միջավայրը (HES) նշում է, որ ավելի շատ մարդիկ են սկսել այցելել Շոտլանդիա այն բանից հետո, երբ այն տարբեր ֆիլմերում որպես նկարահանման տարածք է օգտագործվել, օրինակ «Երկու թագուհի» ֆիլմում (Mary Queen of Scots):

«Օտարականը» և «Օրենքից դուրս արքան» հեռուստաշոուների երկրպագուները նույնպես մեծ ազդեցություն են ունեցել թվերի աճման վրա:

Սթիրլինգի մոտակայքում գտնվող Դուն ամրոցի այցելուների թիվը աճել է 14 տոկոսով, երբ 142,091 մարդ այցելեց այն նախորդ տարի: Ամրոցը «Օտարականում» հայտնի է որպես Leoch ամրոց:

Սթիրլինգի այցելուների թիվը աճել է մինչև 7 տոկոս (605.241)` դարձնելով այն  HES-ի սեփականության տակ գտնվող երկրորդ ամենաայցելված վայրը 2018 թվականին:

Ինչպես նախորդ տարիներին, Էդինբուրգ ամրոցը այս անգամ ևս գլխավորում է ցանկը այցելուների թվով՝ 2,111,578 այցելու (մոտ 2 տոկոս աճ):

Բլեքնես ամրոցը, որը գտնվում է Արևմտյան Լոտիանում,  առաջին անգամ ունեցել է 50 000 այցելու. նախորդ տարվա համեմատ այցելուների թիվն աճել է 36 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, HES-ի տեսարժան վայրերի այցելուների թիվը 2017 թվականից հետո աճել է 5 տոկոսով (5.229.049):

HES-ի գովազդային և տուրիստական գծով տնօրեն Ստեֆան Դունկանը նշում է, որ ոչ միայն «Օտարականը» ֆիլմի ազդեցությունն է այստեղ նկատելի, որը իհարկե գրավել է բազում օտարերկրացիների, ովքեր այցելում են ծանոթանալու Շոտլանդիայի հարուստ պատմությունը, այլ նաև նկատելի թվով աճել է շոտլանդացի այցելուների թիվը, և սրա ապացույցն են այցելուների երբևէ ունեցած ամենաբարձր թվերը:

Շոտլանդիան՝ որպես նկարահանման տարածք օգտագործելը այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Երկու թագուհի» կամ «Օրենքից դուրս արքան», հույս ունենք, կշարունակի մարդկանց ներշնչել՝ այցելելու ամրոցներ և ուսումնասիրել իրենց էկրաններին հայտնվող պատմական տարածքների պատմությունը:

HES-ի տրամադրության տակ է գտնվում 300 տեսարժան վայր, այդ թվում 77 պատմական շոտլանդական վայրեր:

Աղբյուրը՝ BBC

Թարգմանությունը՝ Azat TV

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ