Հրապարակվել է Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի թրեյլերը։
Ֆիլմը պատմում է մի մի ընտանիքի՝ պապու, որդու և թոռան մասին, որոնք խիստ տարբեր են բնավորությամբ և զբաղվածությամբ։ Պապը նախկին զինվորական է, գնդապետ։ Որդին բիզնեսմեն, իսկ թոռը վիրտուոզ երաժիշտ, ով ոգեշնչվում է պապից։
Ֆիլմի հիմնական կոնֆլիկտն առաջանում է այն ժամանակ, երբ հերոսի կյանքում բախվում են հայրենիքի հանդեպ պարտքն ու ապագան։
Ֆիլմը էկրաններ կբարձրանա մարտի 1-ին։