fbpx
Աշխարհ

Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնա նոր ճգնաժամերի։

Վարչապետը նշել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Սիրիայի պատերազմում ներգրավված երկրներին՝ այդ թվում և Թուրքիային։

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալների համաձայն՝ 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան։

Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ