Օգոստոսի 18-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր՝ օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
«Դեսպանը նախ ողջունել է ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության ձևավորման փաստը, այնուհետև շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարարին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանի ֆինանսների նախարարության ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան համագործակցությունը շարունակական կլինի ու առավել արդյունավետ ընթացք կունենա:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքների կապակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս օրերին կառավարությունը քննարկում է հնգամյա գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի խորհրդարան քննարկման:
Նախարար Խաչատրյանը ներկայացնելով կառավարության ծրագրի ֆինանսատնտեսական հատվածի առանցքային կետերը, ընդգծել է, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ծագած մարտահրավերները ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում առաջացրել են նոր խնդիրներ:
- Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորում ստացել
- Ադրբեջանի սադրանքների հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող
«Այդ պայմաններում ֆինանսների նախարարության շատ կարևոր անելիքն ենք համարում պահպանել այն մակրոտնտեսական միջավայրը, որը կարող է նպաստել ժողովրդի բարեկեցությանը, ինչպես նաև տնտեսական աճի կայուն միջավայր ձևավորելուն», -ասել է նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությանը ՉԺՀ կառավարության ցուցաբերած աջակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: