Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհի օջախները մեկուսացվել են

Ամենադիտվածներ

,
hrdeh

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հաջողվել է մարել, իսկ մյուսները՝ մեկուսացնել։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ինտենսիվորեն, ներգրավվել են 1194 փրկարարական ծառայողներ, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռներով իրականացվել է 23 թռիչք՝ հրդեհաշիջման և հետախուզման նպատակով։

Հրդեհի դեմ պայքարում ներգրավվել են նաև ՆԳՆ Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։ Տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ՝ աշխատանքները օպերատիվ ղեկավարելու համար։ Հատուկ նշանակության փրկարարական խմբերը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը, մեծապես նպաստել են հրդեհաշիջման արդյունավետությանը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ