ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Որ լրիվ պարզ լինի. 2020 հուլիսի 1-ից սկսած մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ավելի բարձր ամսական նպաստ (26.500 ՀՀ դրամ 18.000-ի փոխարեն) կստանան ֆիզարձակուրդում գտնվող մայրերը։
Բայց մի կարևոր փոփոխություն էլ կա. նպաստը կստանան ՆԱԵՎ աշխատանք չունեցող մայրերը, եթե ապրում են գյուղական բնակավայրում։ Իսկ եթե մայրը գյուղական վայրում նաև աշխատանք ունի, ապա երեխայի խնամքի նպաստը մինչև նրա 2 տարեկան լրանալը կլինի կրկնակի՝ ամսական 53.000 ՀՀ դրամ։
Հավելեմ նաև, որ հուլիսի 1 ժամկետը վերաբերում է նպաստի բարձրացման օրվան և տարածվելու է այդ պահին բոլոր շահառուների վրա, որոնք ստանում են նպաստը»։
https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/3026566920707855