Զինված Ուժեր

Ֆիզուլիում մեքենան պայթել է ականի վրա. զոհվել է 5 ադրբեջանցի

Ադրբեջանի հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում, որը հարակից է Լեռնային Ղարաբաղին, ականի պայթելու հետևանքով հինգ խաղաղ բնակիչ է զոհվել:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.2 («Ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, սանձազերծում կամ վարում») և 116.0.6 («Միջազգային հումանիտար իրավունքի խախտում՝ զինված ընդհարումների ժամանակ») հոդվածներով, հետաքննությունը հանձնարարվել է գլխավոր դատախազության քննչական վարչությանը:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ