Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով «Զվարթնոցում» չվերթեր են չեղարկվել

Հրապարակող՝

Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով «Զվարթնոցում» չվերթեր են չեղարկվել

Ամենադիտվածներ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կրկին չեղարկվել են մի շարք չվերթեր։ Չեղարկվել են Երևան-Դուբայ, Երևան-Շարժա, Երևան-Աբու Դաբի և Երևան-Թեհրան ուղղություններով թռիչքները, ինչպես նաև հակառակ ուղղություններով՝ Դուբայ-Երևան, Շարժա-Երևան, Աբու Դաբի-Երևան, Թեհրան-Երևան և Թել-Ավիվ-Երևան։ Ընդհանուր առմամբ, չեղարկվել է 12 չվերթ՝ կապված տարածաշրջանում ստեղծված լարվածության հետ։ Օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ չեղարկումները վերաբերում են ինչպես QeshmAir, AirArabia, FlyDubai, այնպես էլ FlyOne ավիաընկերություններին։

Հայաստանի արտգործնախարարությունը մարտի 1-ի դրությամբ տեղեկացրել է, որ առկա տվյալներով զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Միաժամանակ, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով ՀՀ քաղաքացիներին կոչ է արվել ուշադիր լինել և հնարավորության դեպքում օգտվել Օմանի տարածքով տարհանման տարբերակից։ Այս լարվածության ֆոնին օդանավակայանում չվերթերի չեղարկումները շարունակվում են։

Ամենաթարմ