Մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Գերմանիայի հավաքականում պատմական ռեկորդի է հասել։
Նրա գլխավորելուց հետո հավաքականն իր անցկացրած բոլոր 6 հանդիպումներում հաղթել է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ մինչ այ Գերմանիան գլխավորած ոչ մի գլխավոր մարզչի չէր հաջողվել հաղթել մեկնարկային 6 խաղերում։
Հիշեցնենք, որ Գերմանիան երեկ 9-0 հաշվով ջախջախեց Լիխտենշտեյնին ու շարունակում է վստահորեն գլխավորել խումբը, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը։