Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Երկու մոտոցիկլավարներ կամրջի վրա վազանց են կատարել։ Երկրորդ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել է առաջին մոտոցիկլետին:
Դրանից հետո նա դուրս է թռչել մոտոցիկլետից, բախվել է կամրջի արգելապատնեշին ու վայր է ընկել 30 մետր բարձրությունից: Ստացած վնասվածքներից 35-ամյա Էրիկ Ջորդանը մահացել է: