Ֆլորիդայում բնակելի շենք է փլուզվել․ կան զոհեր ու բազմաթիվ անհետ կորածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Գիշերը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ փլուզվել է բնակելի շենքի մի հատվածը։

Այս մասին հայտնում է ABC News-ը։

Նշվում է, որ առնվազն 3 մարդ մահացել է, իսկ ևս 99-ը համարվում են անհետ կորած։ Կան նաև բազմաթիվ վիրավորներ։

Ըստ աղբյուրի՝ շենքում կա 130 բնակարան, որոնցից 55-ը փլուզվել են։

Որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են մինչ լուսաբաց։

Շենքի փլուզման պատճառների մասին մանրամասներ դեռևս չկան։ Նշվում է միայն, որ այն ցնցվել է, հետո նոր փլուզվել։

Ամենաթարմ