Ֆլորիդայում Քի Վեսթի երկու հյուրանոց հյուրերին առաջարկել է օգտվել ստորջրյա գրադարանից: Նշենք, որ բոլոր գրքերն անջրանցիկ են:
Այս մասին օգոստոսի 24-ին հայտարարեց Travel and Leisure-ը:
The Gates Hotel և 24 ° North Hotel հյուրերի այցելուները կարող են գրքեր կարդալ՝ առանց լողավազանից դուրս գալու:
«Լողացող» դարակներին այցելուները կգտնեն Ուիլյամ Շեքսպիրի, Մարկ Տվենի գործերը, Ուիլյամ Եյթսի և այլոց բանաստեղծությունները:
Նշվում է, որ անջրանցիկ գրքեր կարդալը ներառված է սենյակի գնի մեջ, և դրա համար հարկավոր չէ առանձին վճարել: