FLYONE ARMENIA-ն կմեկնարկի Երևան-Վիեննա չվերթները

Հրապարակող՝

flyone

Ամենադիտվածներ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարել է նոր երթուղու մեկնարկի մասին։ 2026 թվականի ապրիլի 3-ից սկսած, ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Վիեննա-Երևան չվերթներ։ Թռիչքները կկազմակերպվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Ավիաընկերությունը կոչ է անում բոլոր հետաքրքրված ուղևորներին այցելել flyone.am կայքը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ՝ ավիատոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների համար։ Այս նոր երթուղին հնարավորություն կտա ուղևորներին ավելի հարմարավետ և արագ հասնել Վիեննա՝ ընդլայնելով Հայաստանի միջազգային կապերը։

Ներկայումս FlyOne Armenia-ն Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է։ Այն հիմնադրվել է 2021 թվականին: Ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։

Ամենաթարմ