Ընկերության խորհրդի նախագահի՝ Արամ Անանյանի խոսքով՝ ավիաընկերությունը «ամեն հնարավորություն ունի մեծացնելու Ռուսաստանի Դաշնության հետ ուղևորահոսքի ցանցը, ինչը կնպաստի տոմսերի գների նվազեցմանը, ինչպես նաև կնպաստի երկու երկրների քաղաքացիների շարժունակության վերականգնմանը»:
«Flyone Armenia» ավիաընկերությունը մարտի 14-ից պատրաստվում է շաբաթական 2-5 անգամ ավելացնել կանոնավոր չվերթներ դեպի Մոսկվա: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ընկերության վարչության ղեկավարը՝ Արամ Անանյանը։
«Մենք նախատեսում ենք նաև ամառային սեզոնի ընթացքում նոր ուղղություններ բացել Ռուսաստանի այլ քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կրասնոդարում, Նովոսիբիրսկում և այլն»,- ասել է նա:
