Ապրիլին Հայաստանում կտրուկ աճել են սննդի և վառելիքի գները

Հրապարակող՝

Armenia Food Safety
  • 2025-ի ապրիլին բանջարեղենի գները աճել են 17.9%-ով, մրգինը՝ 7.9%-ով՝ նախորդ տարվա համեմատ։
  • Մի շարք ապրանքատեսակների՝ կարտոֆիլի, վարունգի և խնձորի գները աճել են երկնիշ տոկոսներով։
  • Հայաստանը տարածաշրջանում ունի ամենաբարձր բենզինի գինը՝ 1.343 դոլար/լիտր։
  • Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում բենզինը զգալիորեն էժան է, իսկ Իրանում՝ գրեթե անվճար։

Սննդամթերքի գնաճը հարվածում է խոցելի խավերին

2025 թվականի ապրիլին սննդամթերքի գների բարձրացումը Հայաստանում հասել է նոր մակարդակի։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը՝ 7.9%-ով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Գնաճը շարունակվել է նաև մարտ ամսվա համեմատ, ինչը վկայում է շարունակական ճնշման մասին սննդի շուկայում։

Կարտոֆիլը, վարունգը և ելակը՝ թանկացման առաջատարներ

Հատկապես բարձր են եղել այն ապրանքների գները, որոնք հիմնականում սպառվում են տեղական շուկայում։ Կարտոֆիլի գինը աճել է 47%-ով, վարունգինը՝ 16.6%-ով, խնձորինը՝ 16.4%-ով, ելակինը՝ 23.7%-ով։ Սա ոչ միայն սպառողական հնարավորությունների սահմանափակում է, այլ նաև գյուղատնտեսական քաղաքականության ձախողման արդյունք։

licqavorum

Հայաստանում՝ տարածաշրջանի ամենաթանկ բենզինը

Ըստ KSA Expats-ի՝ 2025 թվականի ապրիլին Հայաստանում բենզինը եղել է տարածաշրջանում ամենաթանկը։ Լիտրի արժեքը կազմել է 1.343 դոլար՝ Հայաստանը դասելով համաշխարհային վարկանիշում 94-րդ հորիզոնականում։ Համեմատության համար՝ Վրաստանում բենզինը արժեցել է 1.117 դոլար/լիտր (57-րդ տեղ), Թուրքիայում՝ 1.173 դոլար (67-րդ տեղ), Ադրբեջանում՝ 0.647 դոլար (17-րդ տեղ), իսկ Իրանում՝ ընդամենը 0.029 դոլար (2-րդ տեղ աշխարհում)։

Աղբյուր՝ ՀՀ պաշտոնական վիճակագրություն, KSA Expats

Ամենաթարմ